Օրենքով գող Ռեզո Բուխնիկաշվիլին, ով հայտնի է «Պեցո» կեղծանունով ձերբակալվել է նախօրեին` Մոսկվայի Կոմսոմոլսկի պողոտայում գտնվող բնակարանում տեղի ունեցած ոստիկանության հետ հրաձգությունից հետո:

Այս մասին Риа Новости գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների մոտ կանգնած աղբյուրը:

Ավելի վաղ հայտնվել էր տեղեկություն, որ չորս մարդ ներխուժել է Կոմսոմոլսկի պողոտայի վրա գտնվող բնակարան, իսկ երբ դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, չարագործները նրանց վրա կրակ են բացել: Հարձակվողներից մեկը մահացել էր, իսկ երկուսը վիրավորվել: Վիրավորվել էր նաև երկու ոստիկան:

«Ընդհանուր առմամբ եղել է չորս հանցագործ: Նրանք զինված դիմադրություն են ցույց տվել կանչով դեպքի վայր ժամանած ոստիկաններին, արդյունքում հանցագործներից մեկը սպանվել է, իսկ երեքը ձերբակալվել: Ձերբակալվածներից մեկը «օրենքով գող» Պեցոն է»,- գործակալությանը հայտնել է զրուցակիցը:

Աղբյուրը նշել է, որ Բուխնիկաշվիլին միակն է, որ դիմադրություն ցույց չի տվել ոստիկանության աշխատակիցներին: