Ուկրաինայի անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնը կազմ ու պատրաստի է բերել համակարգերը, որոնք պատասխանատու են Կիևի շրջաններում ահաբեկչության համար պայքարի համար, կապված վերջերս տարածված շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին ականապատման մասին տեղեկատվության:

«Բազմաթիվ անանուն հաղորդագրությունների հետ կապված մարդկանց հանրահավաքների տեղերի ականապատման և պայթունների կազմակերպելու սպառնալիքների մասին, որոնք տեղ էին գտել այս տարվա նոյեմբերին և դեկտեմբերին մայրաքաղաքի կենտրոնական շրջաններում դժվար իրավիճակի ֆոնին, Ուկրաինայի անվտանգության ծառայության հակահաբեկչական կենտրոնը կազմ ու պատրաստի է բերել ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայում անկարգությունների ընթացքում ավելի քան 400 մարդ է վնասվածք ստացել, որոնք թվում 200-ը իրավապահ մարմինների աշխատակիցներ: Այս տվյալները ներկայացրել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան Խոշտանգումների կանխարգելման եվրոպական հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքերով անկարգությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել մայրաքաղաքի կենտրոնում 2013 թվականի նոյեմբերի 24-ից սկսած Ներքին գործերի մարմիններ են դիմել ավելի քան 400 մարդ, որոնք ստացել են տարբեր կարգի վնասվածքներ: Նրանցից շուրջ 200-ը իրավապահ մարմինների աշխատակիցներ, իսկ 18-ը ուսանող:

Միևնույն ժամանակ Ուկրաինայի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները հանդիպել են Վիկտոր Յանուկովիչի հետ, որից հետո վերադարձել են Մայդան և մարդկանց ներկայացրել հանդիպման արդյունքները:
«Ազատություն» կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը, «ՈւԴԱՐ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն և ընդդիմադիր խորհրդարանական «Բատկիվշինա» խմբակցություն ղեկավար Արսենի Յացենյուկը ուրբաթ օրը հանդիպում են ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ կլոր սեղանի շուրջ, որը նվիրված է եղել քաղաքական ճգնաժամից երկրի դուրս գալուն:
«Նախագահը ոչ մի հստակ պատասխան չի տվել Մայդանի ցուցարարների պահանջներին: Միակ բանը, որ նրանք խոստացան տեսախցիկների առաջ ուժային գործողությունների արգելքն է»,- նշել է Յացնյուկը:

«Այս հանդիպման գլխավոր ձեռք բերումը այն է, որ մենք առաջին անգամ Յանուկովիչին ներկայացրեցինք մեր պահանջները»,- նշել է Տյագնիբոկը:

Ընդդիմադիրները հայտնել են իրենց մատդրությունը շարունակել բողոքի ակցիաները Մայդանում դեռևս չորս օրվա ընթացքում մինչև երեքշաբթի օրը, երբ տեղի կունենա Յանուկովիչի այցը ՌԴ: