«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ անցած ամիս «Սպայկա» ՍՊԸ-ն ենթարկվել է վարչական տույժի։ Մեզ հասած տեղեկություններով՝ «Սպայկա» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանն ընկերության անունով Հայաստան է ներմուծել 367 կգ ապրանք՝ հայտարարագրով սակայն մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ սահմանված ժամանակահատվածում չի ներկայացրել մաքսային մարմիններին։ Արդյունքում՝ Դ. Ղազարյանը տուգանվել է 50.000 դրամով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լուսանկարը` Ֆոտոլուր