ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր ցավակցությունն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ հոր մահվան կապակցությամբ: 

Ամերիկացի համանախագահը մասնավորապես Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.«Խորին ցավակցությունս եմ հայտնում Հայաստանի նախագահ Սարգսյանին հոր մահվան կապակցությամբ և շնորհակալություն մեր կարճատև հանդիպման համար»: 

Նշենք, որ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելել էին Հայաստան, որոնց հետ հանդիպում էր ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: