ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման մանուկ հասակում հիացած է եղել տիկնիկներից, իսկ այժմ նախընտրում է Սուրբ ծնունդը ընդունել տաք երկրներում, որտեղ չկա ձյուն: Այս մասին նա պատմել է դեկտեմբերի 16-ին, սակայն ոչ թե լրագրողներին, այլ երեխաներին, որոնք բուժման համար գտնվում են Վաշինգթոնի մանկական ազգային բժշկական կենտրոնում:

Միշելը եկել է երեխաներին շնորհավորելու գալիք Սուրբ ծննդյան կապակցությամբ:
Երեխաներին հետաքրքրել են տարբեր թեմաներ: Օրինակ առաջին տիկնոջը հարցրել են, թե ինչ է նա պատրաստվում նվիրել ամուսնուն` Բարաք Օբամային տոնի կապակցությամբ: «Ես նրան կնվիրեմ, ամենայն հավանականությամբ ինչ-որ բան հագուստից: Առնվազն նա այդ մասին խոսել է»,- նշել է Միշելը:

Աղջիկներ Մալիան և Սաշան նրա խոսքերով «Սանտա Կլաուսից շատ բան չեն խնդրել: Ճիշտն ասած, Մալիան բջջային հեռախոս էր ցանկանում, սակայն այնուհետև հայրիկը նրան նվիրել է այն:

Այն կարծես Սուրբ ծննդյան նվեր է: Իրականում աղջիկները չգիտեն, թե ինչ են ստանալու տոնի ժամանակ: Սակայն դրանք կլինեն փոքրիկ բաներ: Մենք միմյանց հսկայական բաներ չենք նվիրում»,- խոստովանել է Օբաման` ավելացնելով, որ իրենց ընտանիքի սիրելի չորքոտանիները պորտուգալական Բո և Սանի շները նույնպես նվերներ են ստանալու հատուկ խաղալիքների տեսքով, որոնց կարելի է կրծել:
Երեխաները հետաքրքրվել են նաև, թե ինչ սուրբծննդյան նվեր է հատկապես տպավորվել Միշելի մոտ:«Համոզված եմ, որ դա եղել է մանկությունում և այնպիսի մի բան է եղել, որ ոչ մի կերպ չեմ սպասել Սանտայից: Ինչ-որ բան կապված Բարբիի հետ: Ես շատ եմ սիրել Բարբի, ես նրա համար ունեի տուն, ավտոմեքենա և կոշիկներ, որոնք միշտ դուրս էին գալիս տիկնիկի ոտքերից»,- հիշել է Առաջին տիկինը: Իսկ այժմ նա «լավ նվեր» է համարում երեխաների հետ շփումը, որոնք Սուրբ ծնունդի ժամանակ տանը չեն և հայտնվել են մանկական հիվանդանոցում:
Երեխաները տարբեր տեսակի հարցեր են տվել, թե ով է զարդարել Սպիտակ Տունը տոնի հետ կապված, այնտեղ քանի հատ տոնածառ կա, որ ճաշատեսակն են հատկապես սիրում նրանց հյուրերը: Իսկ աղջիկներից մեկը հետաքրքրվել է, թե ինչպես Միշել Օբաման նշելու իր 50 ամյակը հունվարի 17-ին: «Այո, շուտով ես դառնում եմ 50 տարեկան: Չգիտեմ ինչ տեսք կունենա այն: Ամենայն հավանականությամբ այն կլինի ինչ-որ բան կապված պարերի հետ»,- նշել է Միշել Օբաման: