Նրանք երեք հրաշքներ են` ուղարկված դրախտից:

Այսպես է նկարագրել իր եռյակին Աննա Միտչելը, ով դժբախտորեն կորցրել էր իր չորս երեխաներին և մտածել, որ երբեք մայր չի դառնա, սակայն այլ ճակատագիր էր նրան սպասվում: 
Սակայն երբ Աննայի մայրը մահանալուց հետո որոշ գումար է թողնում վերջինիս, ով այդ գումարը օգտագործում է արտամարմնային բեղմնավորման համար:
Հետաքրքիր է, որ նա արդյունքում հղիացել և ծննդաբերել է ոչ թե մեկ, այլ միանգամից երեք երեխայի: 
Նա իր եռյակին ծնել է հուլիսին և ընտանիքը միասին առաջին անգամ տոնելու է Սուրբ Ծնունդը:
Անգլիայի Մենսֆիլդ քաղաքի 30 ամյա բանկչուհի Աննան նշել է.« Մենք երբեք հոգ չենք տարել մեր տունը զարդարելու մասին երկար տարիների ընթացքում, քանի որ ապրում էինք երկուսով և տունը լի չէր երեխաներով: Սակայն այս Սուրբ ծննդյան օրը մենք ունենք երեք հիասքանչ փոքրիկ պատճառ զարդարելու մեր տունը ամբողջությամբ: Սա առաջին Սուրբ Ծնունդն է, որ մենք անց ենք կացնելու մեր երեք հրաշքի` Սամմերի, Ջոսեֆի և Ջեյքոբի հետ»:
Աննան իր առաջին երեխային կորցրեց, ով ծնվելու էր արտարգանդային բեղմնավորումից: 2010 թվականի ամռանը մահացել էր նրա երկրորդ երեխան, իսկ նույն տարվա նոյեմբերին երորդ երեխան:
Բժիշկները Աննային հայտնել էին, որ նա երբեք բնական ճանապարհով չի կարող երեխա ունենալ, ուստի զույգը որոշել էր դիմել արտամարմնային բեղմնավորման` օգտագործելով այն փողը, որ թողել էր Աննայի մայրը մահից հետո:
Սակայն նրանց առաջին փորձը և արտամարմնային բեղմնավորումից ստեղծված առաջին երեխան 2012 թվականի ապրիլին մահացավ:
Ամուսնական զույգը որոշեց վերջին անգամ դիմել բեղմնավորման 2012 թվականի դեկտեմբերին և արդյունքում մեկի փոխարեն ծնվեց եռյակ: