Բեյոնսեի նոր ալբոմը iTunes ծառայությունում վաճառքի ռեկորդ է սահմանել: Ինչպես հաղորդում է The Financial Times-ը թողարկումից երեք օր անց, «Beyoncé» ալբոմը վաճառվել է 828.773 ելեկտարակն օրինակով և դարձել է Apple թվային խանութի պատմությունում ամենաարագ վաճառված ալբոմը:
Օրինակի համար այլ գլխավոր փոփ երգչուհինների ալբոմները` թողարկված 2013 թվականին, չեն կարողացել հասնել այսպիսի արդյունքի անգամ մեկ շաբաթվա ընթացքում: Այսպես Մայլի Սայրուսի « Bangerz» ալբոմը առաջին յոթ օրվա ընթացքում վաճառվել է 270 հազար օրինակով, Լեդի Գագայի «Artpop»-ը 258 հազար օրինակով: iTunes-ում նախորդ ռեկորդը սահմանել էր երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որի «Red» ալբոմը 2012 թվականին առաջին շաբաթվա ընթացքում ներբեռնել էին 465 հազար անգամ:
Միաժամանակ Բեյոնսեն ի տարբերություն մրցակիցների ալբոմը թողարկել է անսպասելի նախապես չհայտարարելով ոչ միայն թողարկման ամսաթիվը, այլ նաև որ կատարել է ալբոմի ձայնագրությունը և առանց նախնական գովազդային արշավի: Դեկտեմբերի 13-ին iTunes-ում տեղադրված երգչուհու հինգերորդ ալբոմը նկարագրվում է որպես «վիզուալ ալբոմ» և ուղեկցված է 14 երգով և 17 տեսահոլովակով:
Ալբոմը սկզբում վաճառվում էր ամբողոջությամբ տեսահոլովակների և բոնուսների հետ միասին: Սակայն աստիճանաբար այն օգտատերերին հասանելի կլինի նաև հատվածաբար: Մասնավորապես Բեյոնսեն արդեն թողարկել է երկու սինգլ ռադիոյի համար և նրանց տեսահոլովակները տեղադրել համացանցում: Դրանք «Drunk in Love» երգն է, որի ձայնագրմանը մասնակցությանը մասնակցություն է ունեցել նաև երգչուհու ամուսին ռեփեր Ջեյ Զին, և «XO» երգը:
Բեյոնսեն անձամբ դարձել է իր հինգերորդ ալբոմի պրոդյուսերը: Ալբոմի ստեղծման մեջ մեծ ներդրում են ունեցել նաև Թիմբալենդը և Ֆարրելլ Ուիլյամսը: Ալբոմի պրոդյուսերության հարցում Բեյոնսեին օգնել են Ջասթին Թիմբերլեյքը և Chairlift խմբից Քարոլին Պոլաչեկը: Ձայնագրությունների ժամանակ բացի Բեյոնսեից և Ջեյ Զիից հնչում է նաև նրանց դստեր Բլյու Այվիի ձայնը, ինչպես նաւ երգիչ Ֆրենկլ Օուշենի և նիգերիացի բանաստեղծուհի Չիմամանդա Նգոզի Ադիչիի ձայները: