ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հնարավոր է ընդունի պատժամիջոցներ Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ, որոնք լիազորել են ուժի օգտագործում խաղաղ ցուցարարների նկատմամբ: Այս մասին նշվում է կոնգրեսմեն դեմոկրատ Էլիոտ Էնգելի կողմից ներկայացրած բանաձևի նախագծում: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը: 

«Ներկայացուցիչների պալատը կոչ է անում Ուկրաինայի կառավարությանը պատասխանատվության ենթարկել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ գործադրածներին և քրեական մեղադրանքները հանել նրանց վրայից, ովքեր ձերբակալվել են իրենց ժողովրդավարական իրավունքների իրականացման համար: Պալատը կոչ է անում ԱՄՆ և ԵՄ-ին ուկրաինական ղեկավարությանը հստակորեն հասկանալ տալ, որ բոլոր նրանք, ովքեր լիազորել են կամ բռնի ուժ են կիրառել, պատասխանատվության կենթարկվեն»,- նշված է փաստաթղթի տեսքստում:

Բանաձևը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին և ընդդիմությանը հանդուրժողոկանություն դրսևորել և բանակցություններ վարել ճգնաժամի խաղաղ կարգավորման նպատակով:

«Իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի գործադրման շարունակության դեպքում ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կարող է քննարկել նպատակաուղղված պատժամիջոցներ նրանց նկատմամբ, ովքեր ուժի օգտագործման հրաման են տվել կամ ներգրավված են եղել դրանց կատարման մեջ»,- նշված է բանաձևում:

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ Վաշինգտոնի կողմից քննարկվող գործողությունների տարբերակների մեջ գտնվում է նաև պատժամիջոցների կիրառումը, սակայն որոշումը դեռևս որոշված չէ: Նրա խոսքերով ԱՄՆ կոչ է անում Կիևին վերադառնալ ԵՄ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցություններին: