Արտառոց դեպք է տեղի ունեցել Չինաստանում: 61 ամյա Ֆու Ցզինֆեն Չինաստանի Խունան նահանգի Չանշա քաղաքից ութ ամիս ապրել է 12 սանտիմետրանոց բամբուկը գլխի մեջ խրված: Այս ամբողջ ժամանակ կինը անտանելի ցավեր է ունեցել և չի կարողացել բացել բերանը սնվելու համար: Բժիշկները օգնել են կնոջը ազատվել օտար առարկայից: Այս մասին հայտնում է Mirror պարբերականը: 
Թե ինչ ձևով է փայտը հայտնվել կնոջ գլխում, բժիշկներին չի հաջողվել պարզել: Կնոջ հարազտները, որոնք վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, նշել են, որ միայն ութերորդ ամսվա ընթացքում ուշադրություն են դարձրել, որ Ֆու Ցզինֆեն չի կարողացել բացել բերանը սնվելու համար, ինչի պատճառով շատ է նիհարել: