Եմենի բնակիչը խոստացել է թույլ տալ աղջկան ամուսնանալ, եթե նրա ձեռքը խնդրող երիտասարդը Facebook սոցիալական ցանցով միլիոն «լայք» հավաքի իր համար:

Բանը նրանումն է, որ աղջկա հայրը գրող է, որին չի հաջողվել դառնալ հայտնի իր երկրում: Սալեմ Այաշը Թաիզ քաղաքից իր բանաստեղծությունը տեղադրել է սոցիալական ցանցում և այդ պատճառով նրա համար շատ կարևոր է ստանալ հանրային ճանաչում: Այս մասին հայտնում է НТВ գործակալությունը: 

Ապագա աներոջ խնդրանքը կատարելու համար փեսային տրամադրել են ընդամենը  մեկ ամիս: Բոլոր «լայքերը» վերանայվելու են և հաշվարկվելու:

Նշենք, որ տեղի բնակիչները սրտացավ են վերաբերվել երիտասարդ փեսացուին և տեղի բլոգերները բոլորին կոչ են արել գրանցվել Facebook-ի ցանցում ու հավանել այդ բանաստեղծությունը: