Ամերիկացի ձեռնարկատեր, Microsoft կազմակերպության տնօրեն Բիլլ Գեյթսը «գաղտնի Սանթա» է դարձել Reddit համացանցային ռեսուրսի օգտատերի համար: Այն մասին, որ նա ստացել է նվեր Գեյթսից, օգտատերը պատմել է redditgifts.com կայքում:

Սուրբծննդի կապակցությամբ Բիլլ Գեյթսը Ջո Ռեյչելին նվիրել է փափուկ խաղալիք կով:

Գեյթսի կողմից ուղարկվող շնորհավորական ուղերձում նշվել է, որ այդ փափուկ խաղալիքը նվերի միայն մի մասն է կազմում: Աղջկա անունից ձեռնարկատերը Heifer International բարեգործական հիմնադրամին նվիրատվություն է կատարել, և խաղալիքը խորհրդանշում է իրական կովը, որը գնվելու է հիմնադրամի կողմից աֆրիկյան աղքատ ընտանիքի համար: Նվիրաբերված գումարի չափսը շնորհավորանքի մեջ նշված չէ, սակայն Heifer International կայքում այդպիսի գնումը գնահատվում է 500 դոլար:
Իմանալով, որ աղջիկը շատ է սիրում զբոսաշրջություն, Գեյթսը օգտատերին նվիրել է National Georgaphic գիրք 500 տուրիստական ուղղությունների նկարագրությամբ: