ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ հանրապետական Ջիմ Կոստան դատապարտել է ազերի դիպուկահարների կողմից հայ զինվորի սպանությունը, որը տեղի է ունեցել երկուշաբթի օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցի ժամանակ: Այս մասին հայտնում է Asbarez.com-ը:

«Ես ցնցվեցի իմանալով հայ զինվորի մեկ այլ սպանության մասին ադրբեջանական բանակի կողմից` առանց դրդապատճառի հայկական ուժերի վրա հարձակման ժամանակ»,- նշել է Կոստան:

«Այս ողբերգական արյունահեղությանը հետևել է ադրբեջանական կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովին հերոսացնելը, ադրբեջանցի ռազմական սպա, ով դաժանորեն սպանեց հայ զինվորի: Ադրբեջանը, նրա զինված ուժերը և այս սարսափելի հանցագործության կատարողը պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար»,- ավելացրել է Կոստան: