Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության պաշտպանության պետական հանձնաժողովը Հարավային Կորեայի իշխանություններին ուղարկել է հայտարարություն «աննախադեպ հարված» հասցնելու սպառնալիքով: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է «Ռենհապ» գործակալությունը` հղում կատարելով հարավկորեայի նախագահի աշխատակազմին:

Աշխատակազմի ներկայացուցչի խոսքերով հաղորդագրությունը ստացել են հինգշաբթի օրը հեռախոսով:

«Այս հաղորդագրությունը ընդունվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից»,- նշել է պետպաշտոնյան:

«Եթե Հյուսիսային Կորեան շարունակի սադրանքները, նա վճռականորեն կպատժվի»,- նշված է հաղորդագրության մեջ: