«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը շարունակում է իր ստուգումները «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում «բաղնիքի ոսկու շուկայում»։

Անդրադառնալով հայտնաբերված խախտումներին՝ նշված տեսչության պետ Լևոն Խալիկյանը նշեց. «Չասեմ, թե ինչ, բայց հայտնաբերել ենք բազմաթիվ և բավականին լուրջ խախտումներ։Մեզ համար պարզ դարձավ, որ այս մարդիկ ոչ պատշաճ ու ոչ ազնիվ ձևով են աշխատում»։

«Ժողովուրդ»–ը Խալիկյանից տեղեկացավ նաև, որ «Վաղարշ և որդիներ» ընկերությունն ունի լիցենզիա և զբաղվում է հարգորոշմամբ և հարգադրոշմամբ։ Այստեղ նույնպես ստուգումներ են իրականացվում։ Թերևս սպասվում են ամանորյա «խոշոր տուգանքներ»»,– գրում է թերթը։


Շարունակությունը՝ թերթի այսօրվա  համարում