Այս օրերին լրանում է Հայաստանում երկրաշարժի ողբերգության 25 տարելիցը, որը 45 վայրկյանԻ ընթացքում խլեց 25 հազար մարդու կյանք:

Քարուքանդ էին եղել չորս քաղաք և 300-ից ավելի գյուղեր: Այս մասին «Կկիսեմ քո ցավը» վերնագրով վավերագրական կինոնակար են ցույց տվել հինգշաբթի օրը Կիևի Կինոյի տանը:

Ցուցադրմանը ներկա են գտնվել երկրաշարժի հետևանքները վերացնողները, որոնք այն ժամանակ Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանի և մայրաքաղաքի պոլիտեխնիկի ուսանողներ են եղել, հայկական համայնքի ներկայացուցիչներ և կինոմատոգրոֆներ: Այս մասին հայտնում է «Экономические известия»-ն:

«Դժբախտության մասին մենք իմացանք նորություններից: Որոշեցինք օպերատոր ընկերոջս հետ գնալ և նկարահանել: Այն ժամանակ լեռներում 20 աստիճան սառնամանիք էր, փլատակներ: Շուրջ բոլորը մահ: Պատկերացրեք կանգնած է մեր վրանը, իսկ դրա շուրջը գերեզմաններ դիակներով: Առաջինը, որ ինձ ցնցեց, երբ մենք ավտոմեքենայով մտնում էինք Սպիտակ դագաղներով բեռնատարներն էին, որոնք մեզ հանդիման էին դուրս գալիս: Ինչքան մոտենում էինք քաղաքին, այնքան ավելի շատ էին այդպիսի մեքենաները»,- հիշում է կինոռեժիսոր Վիկտոր Շկուրինը:

Ականատեսները պատմեցին, որ 1988 թվականի ձմռանը Հայաստան են ժամանել բժիշկներ և պրոֆեսիոնալ փրկարարներ աշխարհի 64 պետությունից: Չնայած կամավորների այսքան մեծ քանակին, չէր բավարարում տեխնիկան: Հատկապես ամբարձիչները, որոնք կկարողանային բարձրացնել տանիքները և սալիկները: Ուկրաինայից Հայաստան էին ժամանում կամավորների խմբեր տարբեր կազմակերպություններից և հաստատություններից:
«Մենք արագորեն ջոկատ կազմեցինք: Ունեինք անհրաժեշտ միջոցները մարդկանց փլատակների տակից դուրս բերելու համար: Կիևից Հայաստան էինք հասնում մեկ շաբաթվա ընթացքում: Դժբախտաբար ժամանեցինք ուշացմամբ, քանի որ առաջ էինք թողնում տեխնկայով և սննդամթերով վագոնները: Այն ժամանակ այս պետությանը օգնում էր ամբողջ Խորհրդային Միությունը,- նշել է Նիկոլայ Կատերինչուկը,ով այն ժամանակ գլխավորել է Շևչենկոյի համալսարանի ուսանողների ջոկատը, և ավելացրել,- Լենինականի կենտրոնական փողոցը ծածկված էր բազմաթիվ դիակներով: Կենդանի գրեթե ոչ մեկ չէինք գտնում, սակայն աշխատում էինք օր ու գիշեր: Ժամանակի մեծ մասը մենք փնտրում էինք մահացածների մարմինները իրենց հարազատների համար, որպեսզի նրանց մարդավայել թաղեն»:

«Ես այսօր հասկացա, որ ինչպես 25 տարի առաջ Նոր տարին դիմավորելու եմ վրաններում: Այն ժամանակ իտալացիների, ֆրանսիացիների և գերմանացիների ուղեկցությամբ: Չեմ ցանկանում հիշել վատը: Դեպքեր էին լինում, երբ փրկարարները հանդիպում էին կողոպտիչների հետ: Ամենադժվարը իրենց հարազատներին թաղող մարդկանց լացին դիմանալն էր: Դրանք թե կանայք էին, թե երեխաներ: Այս ֆիլմը ներկայացնում է այն ամենը, ինչ մենք ապրել ենք: Այն երկրաշարժը փոխեց մեզնից յուրաքանչյուրին: Աստված տա, որ այդպիսի բան այլևս երբեք չկրկնվի: 40 րոպե տևած կինոնկարից հետո ներկաներից մեծ մասը մաքրում էին արտասուքները»,- ավելացրել է Կատերինչուկը: