Հնդկաստանի հարավում գտնվող Կոիմբատուր քաղաքում հայտնվել է ցուցապաստառ՝ ի հիշատակ Նելսոն Մանդելայի, սակայն նրա վրա տեղադրված նկարը պատկանում է ոչ թե ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահին, այլ Հոլիվուդի դերասան Մորգան Ֆրիմանին:

Այս մասին հայտնում է UPI-ը:

Ողբերգական ոճով կատարված ցուցապաստառի վրա նշված է, որ Մանդելան հռչակեց սիրո, զոհողության և ոչ բռնություններին գաղափարը, ինչպես նաև մտածել է գալիք սերնդի բարեկեցության մասին:

 

«Այգեգործը կարող է քնել, սակայն նրա ցանած սերմերը երբեք չեն քնում»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Ցուցապաստառի ներքևում տեղադրված են Մայր Թերեզայի, Մարտին Լյութեր Քինգի և Մահաթմա Գանդիի լուսանկարները: Բոլոր այս լուսանկարները ճիշտ են ընտրված և ոչ մեկ նշվածներից չեն խառնել մեկ ուրիշի հետ:

Ցուցապաստառի գոյության համար պատասխանատու մարդիկ խոստացել են այն մոտական ժամանկները փոխել:

Մորգան Ֆրիմանը, ով խաղացել է Մանդելայի դերը 2009 թվականին «Չնվաճվածը» կինոնկարում, դեռևս չի մեկնաբանել կատարվածը: Սակայն Հնդկաստանում տեղի ունեցածը առաջին դեպքը չէ, որ դերասանին խառնում են ՀԱՀ-ի նախկին նախագահի հետ: Մանդելայի մահից հետո սոցցանցերում սկսեցին հայտնվել ցավակցական գրություններ՝ դերասանի նկարի ուղեկցությամբ: