Բրիտանական կենդանիների համար նախատեսված  կացարանի աշխատակիցների մոտ մեծ զարմանք է առաջացրել շներից մեկի ճաշատեսակի նախասիրությունը: Լոնդոնի փողոցներից մեկում հայտնաբերված Բարնի անվամբ շունը անհաղթահարելի կախվածություն ունի կանացի ներքնազգեստներից:

Դա պարզվել է այն բանից հետո, երբ ինը ամսական շնիկը «անակնկալի բավական մեծ հատված» թողել է հատակին: Գրում է Metro-ն: Պարզվել է, որ նա արդեն հասցրել է կուլ տալ երեք զույգ ներքնազգեստ: Ռենտգենը ցույց է տվել, որ նրա ստամոքսում դեռևս շարունակում են մնալ սև ստրինգներ: Անասնաբույժների կարծիքով չորքոտանու կյանքը վտանգի տակ չէ:
« Պետք է զգուշացել նրա ապագա տերերին, որպեսզի նրանք հեռու պահեն շանը ներքնազգեստներից»,- կատակել է անասնաբույժ Սեմ Բերլին: