Աստղերը պաշտում են թանկարժեք ավտոմեքենաներ:

Luxlux.net-ը ներկայացրել է, թե ինչպիսի ավտոմեքենաներ են կանգնած հայտնի երգչուհիների, դերասանուհիների և աշխարհիկ տիկնանց ավտոտնակում:

Բեյոնսեի ավտոտնակում ավելի քան հին ավտոմեքենա է կանգնած: Աստղը նախապատվություն է տալիս Mercedes-Benz ավտոմակնիշին: Նա անձամբ վարում է SLR McLaren մոդելը, որի համար չի խնայել ժամանակին 500 հազար դոլար:

Դերասանուհի Մեգան Ֆոքսը նախընտրում է իրենցից հզորություն և ոճ ներկայացնող ավտոմեքենաներ, ինչպիսիք են Mercedes-Benz-ի ավտոմեքենաները: «Տրանսֆորմերները» ֆիլմը աստղը CLS55 մոդելի իր ավտոմեքենայի համար վճարել է 100 հազար դոլար:

Բեմի աստղ Ռիհաննան պաշտում է սուպերմեքենաներ, որոնք իր նման վառ և գեղեցիկ են: Անցած Նոր Տարվան պրոդյուսեր Ջեյ Զին երգչուհուն նվիրեց Porsche 911 Turbo S լյուքս դասի սպորտային ավտոմեքենա: Նվերի համար Ջեյ Զին ծախսել էր 160 հազար դոլար:

Քեյթ Միդլթոնը, որպես թագավորական ընտանիքի անդամ, ունի մի ամբողջ ավտոպարկ: Քեմբրիջի դքսուհին օգտագործում է այնպիսի ավտոմեքենաներ, ինչպիսիք են Jaguar և Range Rover: Իսկ վերջերս նա ամուսնու՝ Ուիլյամի հետ գնել է զրահապատված Bentley ավտոմեքենա 400 հազար դոլարով:

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյան իր դստեր ծննդյան կապակցությամբ ամուսնուց՝ Քենյա Ուեսթից նվեր ստացավ 1.2 մլն դոլար արժողությամբ ավտոմեքենա:

Թյունինգավորված զրահապատ մեքենան այժմ պաշտպանում է աստղին և նրա դստերը: Աստղը նաև երթևեկում է Black Rolls Royce Ghost, Ferrari 458 Italia, White Rolls Royce Ghost, Black Range Rover, Lamborghini Aventador ավտոմեքենաներով: