Այժմ աղջիկների և տղաների նվիրվածությունը մոր նկատմամբ հաճախ ծաղրանքով են ընդունում` նրանց անվանելով «մոր բալիկ»: Նախկին ժամանակներում այդպիսի վերաբերմունքը համարում էին հարգանք ծնողի նկատմամբ և դրանում ոչ մի քննադատական բան չէին տեսնում: Բարեբախտաբար աստղերի մեծ մասը ինքնուրույն մարդիկ են, որոնք ապրում են առանց ուրիշ մարդկանց կարծիքներին ուշադրություն դարձնելու, այդ պատճառով նրանք հրապարակավ արտահայտում են իրենց սերը ծնողների նկատմամբ:
Lady.ru-ն ներկայացրել է լուսանկարներ, որտեղ առաջին մեծության աստղերը և ուղղակի անվանի մարդիկ պատկերված են իրենց ծնողների հետ միասին: Շատ լուսանկարներում ծնողները հպարտությամբ կիսում են իրենց անվանի երեխաների հաջողությունը ամբողջ աշխարհի հետ: