Երեկ ՀՀԿ-ն կրեց իր առաջին քաղաքական պարտությունը: Անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերին, նման տեսակետ արտահայտեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա նշեց, որ երեկ քննարկվում էր մի շարք կարևոր պայմանագրերի վավերացման հարցը, որոնք մեծ վնաս կհասցնեին ինքնիշխանությանն ու անվտանգությանը:

«Ավելի լայն կոնտեքստով սա կապված է Էներգետիկայի նախարարի հանրորեն հնչեցրած ստերի հետ: Եվ իշխանություններն ավելի ծանր վիճակում են հայտնվել ժողովրդին խաբելու համար», - նշեց նա:

Քաղաքագետի խոսքերով, երեկվա դասն այնն է, որ իշխանություններն այժմ ավելի պատասխանատու են իրենց խոստումների համար: «Ես հուսով եմ , որ երեկվա տեղի ունեցածը ուղերձ կլինի և հայկական և ռուսական իշխանություններին: Հայ-ռուսական հարաբերությունները մեզ համար կարևոր են, սակայն պուտինյան Ռուսաստանը մեզ համար շատ քիչ բան է առաջարկում: Մեր իշխանությունները պետք է ինքնասրություն ունենան», - նշեց նա: