Ինչպես երեկ արդեն հայտնել էինք, ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր բոլոր պատգամավորների քարտերը, որպեսզի վերջիններս չկարողանային քվեարկել: Այս քայլը բազմաթիվ տարակարծումների տեղիք է տվել: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նրա այս քայլին անդրադարձան նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը :

Կարինե Աճեմյանը, միանշանակ դատապարտեց գործընկերոջ արարքը, նշելով, որ իրեն ոչ ոք չի կարող զրկել քվեարկություն կատարելու իրավունքից: «Նրա այս արարքին ոչ մի գնահատական չտրվեց», - նշեց նա:

Իսկ Ազատ Արշակյանն էլ նշեց. «Ես չէի անի նման բան, իսկ աղջիկը հուսահատված էր , անում է ամեն բան: Ես արդարացնում եմ այն»: Կարինե Աճեմյանն էլ հակադարձեց. «Մի արդարացրեք»: