Հայաստանը և Ղրղզստանը ոչ միայն ցանկություն են հայտնել դառնալ Ռուսաստանի, Բելոռուսի և Ղազախստանի հետ Մաքսային Միության անդամ, այլ նաև նշանակալից աշխատանք են կատարել այդ ուղղությամբ: Այս մասին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հաղորդում է Regnum գործակալությունը` հղում կատարելով Կրեմլի մամլո ծառայությանը:

«Մեր ինտեգրացիոն նածագիծը օբյեկտիվ տնտեսական պատճառներով հետաքրքիր է և գրավիչ ԱՊՀ շատ գործընկերների համար: Ինչպես մենք գիտենք Հայաստանը և Ղրղզստանը ոչ միայն ցանկություն են հայտնել դառնալու նրա անդամներ, այլ նաև արդեն այս ուղղությամբ մեծ աշխատանք են կատարել:

Այսօր քննարկվելու է Հայաստանի անդամակցության հետագա միջոցառումների «ճանապարհային քարտեզը», համաձայնեցման փուլում է գտնվում նման փաստաթուղթը Ղրղզստանի հետ: Մտադիր ենք նաև հետագայում ևս Երևանին և Բիշկեկին տրամադրել բոլոր անհրաժեշտ օժանդակությունը: Միաժամանակ պետք է պահպանվի Մաքսային միության և այս ինտեգրացիոն միությանը անդամակցելու թեկնածու պետությունների հետաքրքրությունների բնական հավասարակշռությունը»,- նշել է նա:
Պուտինը նաև հայտարարել է, որ Եվրասիական միության անդամների թվի ընդարձակումը օգտակար կլինի ոչ միայն անձամբ մասնակիցներին, այլ նաև ամբողջ տարածաշրջանին ընդհանրապես:«Բնականաբար նրանց կողմից, ինչպես մենք բազմիցս հայտնել ենք, մեր կազմակերպության բոլոր պահանջների հետևելու պայմաններում»,- ընդգծել է ՌԴ նախագահը: