Չինաստանի բնակչուհին 60 տարեկան հասակում երկվորյակ է ծնել` դառնալով ամենայն հավանականությամբ ամենածեր չինուհի մայրը: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը` հղում կատարելով china daily-ին:
Եկվորյակները ծնվել են դեռևս 2010 թվականին, սակայն այս պատմության մանրամասները լրագրողներին հայտնի են դարձել միայն այժմ:
Ավելի վաղ 2009 թվականին այդ ժամանակ կնոջ միակ երեխան մահացել էր գազից թունավորվելու պատճառով:

«Որպեսզի փրկեմ ինձ և չտառապեմ միայնակ լինելուց, ես որոշում եմ ընդունել ևս մեկ երեխա ունենալ»,- պարբերականը փոխանցում է 63 ամյա մոր խոսքերը:

Պարբերականը փոխանցում է, որ այն ժամանակ չինացի բժիշկները թույլատրել են կնոջը և նրա ամուսնուն ենթարկվել արհեստական բեղմնավորման գործընթացի, որը Չինաստանում շատ հազվադեպ է լինում: