Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի սակագները կարգավորում են և որոշվում է Երևանի քաղաապետարանի կողմից և այս խնդիրը դուրս է գտնվում ՏՄՊՊՀ-ի իրավասության շրջանակներից:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը պատասխանալով լրագրողի այն հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկի ՏՄՊՊՀ-ն հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման դեպքում:

Արտակ Շաբոյանն անդրադառնալով նաև Ամանորի նախաշեմին գների բարձրացման հարցին, ասաց, որ ոչ մի երկրում Ամանորի նախաշեմին սննդամթերքի գների նվազում տեղի չի ունենում:

«Ամանորի գների հետ կապված, շատ են խոսում, որ ամբողջ աշխարհում Ամանորի նախաշեմին գները նվազում են, իսկ Հայաստանում՝ ընդհակառակը: Խոսքը վերաբերում է հագուստին, տեխնիկային, բայց ոչ սննդամթերքին: Նման բան չկա»,-ասաց Արտակ Շաբոյանը:

Հարցին, թե բացառում է, որ Ամանորին գների բարձրացում կլինի, ՏՄՊՊՀ նախագահը պատասխանեց. «Ամանորին հնարավոր է, որ գերիշխողներն օգտվեն առիթից ու գները չհիմնավորված բարձրացնեն, այդ պատճառով էլ մենք խմբերով ստուգումներ ենք կատարում ու հետևում ենք խոշոր ընկերությունների գնային քաղաքականությանն, ամեն դեպքում գնային էական փոփոխություններ, խոշոր ընբկերությունների կողմից չկան»: