Արևմտյան ամսագրերում սենսացիոն նորություն է տարածվել, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բաժանվում է կնոջից` Միշելից:

Ինչպես նշում են լրագրողները, ամուսինները արդեն երկար ժամանակ պահպանում են ջերմ հարաբերությունների կեղծ պատկերը երեխաների և Օբամայի քաղաքական կարիերայի համար: Իսկ իրականում իբրև թե Ամերիկայի նախագահը և նրա կինը արդեն վաղուց առանձին կյանք են վարում: Ամերիկյան The National Enquirer պարբերականի տվյալներով Բարաքը և Միշելը անգամ ապրում են առանձին սենյակներում:
Լրագրողների վարկածով նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ առաջին տիկնոջը, իբրև թե նրա դժվար հարաբերությունները ամուսնու հետ ավելի վատթարացրել են վերջին դրվագը Նելսոն Մանդելայի հուղարկավորման ժամանակ: Այնտեղ ամերիկացի ղեկավարը չափից դուրս տարվել էր Դանիայի վարչապետ Հելլե Թորնինգ Շմիդթի հետ ֆոտոսեսիայով, որը առաջացրել է նրա կնոջ բացահայտ դժգոհությունը:
Պարբերականի տվյալներով Միշել Օբաման արդեն իր փաստաբանների հետ քննարկել է ամուսնալուծությունը և պատրաստվում է տեղափոխվել:
Ընդ որում, ինչպես հիշեցնում է Комсомольская Правда-ն, ԱՄՆ նախագահական զույգի կյանքում բարդությունների մասին լուրերը առաջին անգամ չեն հայտնվում: Այսպես անցած տարի New York Times Magazine-ի նախկին խմբագիր Էդվարդ Քլայնը գիրք էր հրապարակել`նվիրված Օբամա ընտանիքին: Գրքում հեղինակը հաստատում է, որ իրենց ամուսնության ութերորդ տարում Միշելը պատրաստվել է դիմել ամուսնալուծության, իսկ Բարաք Օբաման այդ պատճառով այնպիսի հիասթափության մեջ է ընկել, որ ցանկացել է ինքնասպան լինել:
Բարաքը և Միշելը չեն թաքցնում, որ իրենց ամուսնության ժամանակ նաև բարդ ժամանակներ են եղել, սակայն այն մասին, որ դրանք տապալման եզրին են գտնվել, երբեք չեն հիշատակել:
Ինչպես հայտնի է Միշել և Բարաք Օբամաների ամուսնությունը տեղի է ունեցել 1992 թվականի հոկտեմբերի 3-ին: 1998 թվականին ծնվել է Մալիան, իսկ 2001 թվականին` Սաշան: