Բրազիլիայի հարավ-արևելքում 10 օր շարունակվող անձրևների պատճառով առնվազն 38 մարդ է մահացել: Այս մասին նշում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին:
Ամենից շատ անձրևներից տուժել է Էսպիրանտու-Սանտու նահանգը, որտեղ անձրևները առաջացրել են ջրհեղեղ և սողանք: Նահանգում առնվազն 18 մարդ է մահացել, 48.000 մարդուց ավելին ստիպված են փակված մնալ իրենց տներում: Մինաս-Ժերայս նահնագում մահացել է 17 մարդ, այդ թվում նաև յոթ տարեկան երեխա: Արտակարգ իրավիճակ է հայտարարվել նահնագի 24 քաղաքում:
Երեքշաբթի օրը շրջանների տուժածներին է այցելել երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը: Նա տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ ուղղաթիռով թռիչք է կատարել ջրի տակ անցած տարածքների վրայով, ինչից հետո հայտարարել է, որ երկրի կառավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները տուժածներին անմիջական բժշկական օգնություն տրամադրելու համար: