Ղարաբաղի պատերազմի մասնակից երկրորդ կարգի համանդամ Զաուր Հասանովը դեկտեմբերի 25-ի առավոտյան ինքնահրկիզվել է Բաքվի կենտրոնում՝ Ադրբեջանի արհմիությունների համադաշնության շենքի առջև: Այս մասին հայտնում է Contact.az-ը:
Այս անհույս քայլին նրան դրդել է Ադրբեջանի արհմիությունների համադաշնության կողմից 1995 թվականից նրան պատկանող սրճարանի ապամոնտաժումը:
Տղամարդուն հաջողվել է փրկվել և նա տեղափոխվել է n 5 հիվանդանոցի այրվածքային բաժանմունք:
Նրա հայրը հայտնել է, որ սրճարանը քանդվել է ոստիկանության 20 աշխատակցի կողմից, չնայած որ վարձակալությունը ավարտվում է 2015 թվականին:
Սրճարանը Զաուր Հասանովի ընտանիքի ապրուստի միակ աղբյուրն է եղել, որը բաղկացած է եղել հինգ մարդուց և պետությունից ստանում է 110 մանաթի չափսով թոշակ:
Տարածքը, որտեղ գտնվում է սրճարանը, Ադրբեջանի արհմիությունների համադաշնության տնօրինության տակ է գտնվում և այդ համակարգը դատարանի միջոցով հասել էր դատարանի որոշմամբ Ղարաբաղի պատերազմի հաշմանդամին պատկանող սրճարանի ապամոնտաժման, չնայած որ սրճարանի շրջակայքում գտնվող օբյեկտները շարունակում են գործել:
Հաշմանդամի բողոքները պետական համակարգերին ոչ մի արդյունք չի ունեցել: