Սաուդյան Արաբիայի բարձրագույն դատարանը մահապատժի է դատապարտվել «Ազատ սաուդյան լիբերալներ» կայքի ստեղծող Ռաիֆ Բադավիին: Այս մասին հայտնում է CNN գործակալությունը՝ հղում կատարելով բլոգերի կնոջը:

Բարձրագույն դատարանը նրան մեղավոր է ճանաչել հավատուրացության մեջ: Այդպիսով` Բարձրագույն դատարանը փոխել է նախկինում Ջիդդա քաղաքի դատարանի կողմից հաստատված դատավճիռը: Այդ տարվա հուլիսին նա դատապարտել է Բադավիին յոթ տարի ազատազրկման իր կայքում, ինչպես նաև հեռուստացույցով ելույթների ժամանակ իսլամին վիրավորելու մեղադրանքով, սակայն նրա փաստաբանը բողոքարկել է որոշումը:

«Ես չեմ կարող նկարագրել, թե այժմ ինչ եմ զգում: Երբեք չեմ մտածել, որ այդպիսի բան կարող է պատահել: Ես մտածում էի, որ նրանք (դատավորները) կմեղմացնեն պատիժը, սակայն այն ինչ տեղի ունեցավ, ուղղակի անհավատալի է»,- նշել է Բադավիի կինը:
Բլոգերի մոտ խնդիրներ սկսեցին առաջանալ նրա կողմից «Ազատ Սաուդյան լիբերալներ» կայքի ստեղծումից անմիջապես հետո 2008 թվականին: Այն ժամանակ նրան ձերբակալեցին մեկ օրով հարցաքննության համար, իսկ 2012 թվականի հունիսից նա մշտապես գտնվում էր բանտում: