ИТАР-ТАСС-ը ներկայացրել է 2013 թվականին աշխարհում տեղի ունեցած բոլոր կարևոր իրադարձությունները:

 

 Հռոմի նոր Պապ

Փետրվարի 11-ին Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը հայտարարեց, որ հեռանում է կաթոլիկ եկեղեցու գահից: Մարտի 13-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվեց արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն, ով դարձավ առաջին Հռոմի Պապը Լատինական Ամերիկայից և առաջին պոնտիֆիկոսը, ով վերցրեց սուրբ Ֆրանցիսկի անունը: 

Ուգո Չավեսի մահը

Մարտի 5-ին մահացավ ժամանակակից ամենանշանավոր առաջնորդներից մեկը, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: 

Բոստոնի ահաբեկչությունը

Ապրիլի 15-ին Բոստոնի կենտրոնում մարաթոնային վազքի եզրափակիչ գծի մոտ 12 վայրկյան ժամանակահատվածում հնչեց երկու պայթուն, որի պատճառով մահացավ երկու մարդ, 260-ից ավելին ստացավ տարբեր կարգի վնասվածքներ: 

Իրանում նոր նախագահի ընտրությունը

Հունիսի 14-ին Իրանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնցում հաղթանակ տարավ Հասան Ռուհանին: Այդ ժամանակվանից սկսած որոշակի դրական փոփոխություններ տեղի ունեցան Իրանի և Արևմուտքի միջև հարաբերություններում: Սեպտեմբերի վերջերին մոտ եռեսուն տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ հեռախոսային զրույց Իրանի և ԱՄՆ նախագահների միջև: Նոյեմբերի 24-ին Իրանի և Մեծ վեցնյակի միջև ստորագրվեց ժամանակավոր համաձայնագիր, որով ճանաչվում է Իրանի իրավունքը ունենալու խաղաղ ատոմային էներգետիկա: 

Սնոուդենի բացահայտումները

Հունիսի սկզբին ԱՄՆ-ում մեծ սկանդալ առաջացավ կապված ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումների հետ: Սնոուդենի կողմից Washington Post-ին և The Guardian պարբերականին տրամադրված տվյալները առաջին անգամ հրապարակվեցին հունիսի վեցին: Դրանք ԱՄՆ կառավարական կազմակերպությունների կողմից համացանցի օգտատերերին հետևելու մասին տվյալներ են: 

Եգիպտոսում անկարգությունները

Հունիսի 30-ին,երբ լրացավ Եգիպոստի նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնավարման մեկ տարին, երկրում տեղի ունեցավ ամենաընդարձակ բողոքի ակցիան սկսած 2011 թվականի հեղափոխությունից հետո: Հուլիսի 3-ին Եգիպտոսի ռազմական ուժերի ղեկավարությունը հայտնեց Մուհամմեդ Մուրսիի պաշտոնազրկման մասին: Հուլիս-օգոստոս ամիսներին Եգիպտոսի խոշոր քաղաքներում տեղի ունեցան զանգվածային բախումներ պաշտոնանկ արված նախագահի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև, որի ընթացքում սպանվեց մոտ 1000 մարդ: Օգոստոսի 14-ից մինչև նոյեմբերի 12-ը երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Հունվարի 14-15-ը պետք է տեղի ունենա նոր սահմանադրության հանրաքվե, որից հետո են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ: 

Սիրիայում քիմիական զենքի վերացման համաձայնեցումը:

Սեպտեմբերին ռուսական դիվանագիտության շնորհիվ կանխվեց Ամերիկայի և նրա դաշնակիցների ռազմական հարձակումը Սիրիա, որի համար պատրվակ էր հանդիսացել օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում զարին գազի օգտագործումը: Սեպտեմբերի 10-ին Սիրիան համաձայնվեց միջազգային հսկողության ներքո տրամադրել քիմիական զենքի իր պահեստները: Սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումների արդյունքում ձեռք բերվեց համաձայնություն սիրիական քիմիական զենքի ոչնչացման կապակցությամբ: 

Նայրոբիում ահաբեկիչների հարձակումը առևտրի կենտրոնի վրա:

Սեպտեմբերին սոմալիական ահաբեկչական «Աշ Շաբաբ» կազմակերպության զինյալները հարձակվեցին և գրավեցին Նայրոբիում գտնվող «Ուեսթգեյթ» առևտրի կենտրոնը: Պատանդներին ազատ արձակելու հատուկ գործողությունները շարունակվեցին մի քանի օր: Ահաբեկիչների գործողությունների զոհ դարձավ շուրջ 60 մարդ: 

Վրաստանի ընտրությունները

Հոկտեմբերի 27-ին Վրաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որտեղ մեծ տարբերությամբ հաղթանակի հասավ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին: Նոյեմբերի 17-ին նա ստանձնեց նախագահի պաշտոնը: Միխեիլ Սաակաշվիլու ժամանակաշրջանին վերջ դրվեց: 

Քաղաքական ճգնաժամը Ուկրաինայում 

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների խորհուրդը հայտարարեց, որ կանգնեցնում ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման աշխատանքները, ինչը մեծ բողոքի ալիք բարձրացրեց երկրում: Ցուցարարները պահանջում էին նախագահի հրաժարական, արտահերթ ընտրություններ, խորհրդարանական ընտրություններ: Դեկտեմբերի 12-ին ուկրաինական իշխանությունները հայտարարեցին, որ վերականգնել են ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման նախապատարաստական աշխատանքները: 

Հրաժեշտ դարաշրջանի խորհրդանիշներին 

Ապրիլի 8-ին 87 տարեկան հասակում մահացավ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերը: Թետչերը երկիր է կառավարել է 1979-1990 թվականը ընկած ժամանակահատվածում: Նա դարձավ Մեծ Բրիտանիայի առաջին կին վարչապետը: 

Դեկտեմբերի 5-ին 96 տարեկան հասակում մահացավ խաղաղության համար նոբեյան մրցանակակիր, ապերտեիդների դեմ պայքարի ազգային հերոս Նելսոն Մանդելան: