Ադրբեջանը իր պաշտոնական բողոքն է արտահայտել Մաքսային Միության՝ Հայաստանի անդամակցության կապակցությամբ մինչև այն ժամանակը, որ այս երկիրը իր զինված ուժերը դուրս չի վերի «բռնազավթած» ադրբեջանական հողերից և չի վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական- քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը:

«Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կամ այլ նմանատիպ համակարգին հնարավոր է միայն բռնազավթված ադրբեջանական տարածքների ազատագրումից հետո»,- նշել է Հասանովը:

Նրա կարծիքով յուրաքանչյուր միությանը և դաշինքին Հայաստանի՝ որպես Լեռնային Ղարաբաղը և նրա շրջակա յոթ տարածքի «բռնազավթող» երկրի անդամակցությունը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին: