Աշխարհում ծանոթությունների ամենամեծ Badoo կայքը ուրբաթ օրը հրապարակել է Նոր տարին տոնելու ամենատարօրինակ միջոցառումները: Առաջին տեղը զբաղեցրել է Չիլիի Տալկա քաղաքը, որտեղ այդ տոնը դիմավորում են գերեզմանատանը:

Կայքը իր ընթերցողների շրջանում, որոնց թիվը հասնում է 200 մլնի, սոցհարցում է կազմակերպել ամենատարօրինակ ամանորյա միջոցառումները պարզելու համար: Հետազոտությունում մասնակցություն են ունեցել ավելի քան 7 հազար ակտիվ օգտատերեր: Նրանք միաձայն հաղթող են ճանաչել Տալկան:

Այս ավանդույթը քաղաքում ծնվել է 1995 թվականին, երբ այնտեղի բնակիչներից մեկը Նոր Տարին տոնել է վերջերս մահացած հարազատի գերեզմանի մոտ: Ավանդույթը մտել է բնակչության մոտ և այժմ քաղաքի տասնյակ հազար քաղաքացիներ գալիք նոր տարին դիմավորում են քաղաքային գերեզմանատանը:

Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Ռումինիայի միջնադարյան հավատալիքները: Ռումինացիները հավատում են, որ Նոր տարվա գիշերը կենդանիները կարող են խոսել: Նրանք բնակչությանը զգուշացնում են գալիք աղետների մասին: Այդ պատճառով տոների ժամանակ գյուղերում կատարյալ լռություն է տիրում, բոլորը փորձում են լսել կանխագուշակումները: Երորդ տեղում հին իռլանդական ավանդությունն է հացով ծեծել տան դռները և պատուհանները, որպեսզի տներից քշեն չար հոգիներին: