2013 թվականն արդեն ավարտվել է, սական անցնող տարվա մարդկային  անդառնալի կորուստները կմնան բոլորի սրտերում և հուշերում: 

Մարտի 14-ին 77 տարեկան հասակում Երևանի թիվ 8 հիվանդանոցում երկարատև հիվանդությունից հետո մահացել է գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանը:



Հուլիսի 31-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել էր հայտնի և սիրված շոումեն,  հաղորդավար Մարկ Սաղաթելյանը:



Օգոստոսի 2-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում 69 տարեկան հասակում մահացավ  ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը:  

Օգոստոսի 20-ին 46 տարեկան հասակում սրտի կաթվածից հանկարծամահ էր եղել  երգիչ Արմեն Ադամյանը:



Սեպտեմբերի 2-ին 67 տարեկան հասակում մահացել էր Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Նա տառապում էր քաղցկեղ հիվանդությամբ:

 

Սեպտեմբերի 2-ին կյանքից հեռացել էր «Արևներ» մանկապատանեկան խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը: Մահվանից մեկ շաբաթ նա դարձել էր 55 տարեկան:

Սեպտեմբերի 26-ին մահացավ  ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:

Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ավտովթարի զոհ դարձավ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Երվանդ Ենգիբարյանը: 



2013 թվականի դեկտեմբերի 6-ին  Արարատում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացավ 22-ամյա դերասան Ջիվան Նիկոլյանը: