Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը չի պատրաստվում հեռանալ իր պաշտոնից:

Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց մարզպետը:

Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակ» թերթը գրել էր, որ վերջերս բավականին ակտիվացել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին թոշակի ուղարկելու մասին խոսակցությունները:

«Ամեն անասունի գրածի հո ես չեմ պատասխանելու, դրա պատասխանը տվել եմ արդեն: Սուտ է»,-իր խոսքում ասաց Աշոտ Ղահրամանյանը:

Հարցին, թե արդյո՞ք նա այն տարիքում է, որ պետք է թոշակ ստանա, Աշոտ Ղահրամանյանն ասաց.

«Սա հայեցողական պաշտոն է, տարիքն այստեղ կապ չունի»:

Նշենք, որ թերթը նույն համարում գրել էր նաև, որ բնակչության շրջանում մարզպետացուների աննուններ են շոշափվում, որոնք, ըստ տարածված լուրերի, իրենք են շրջանառում իրենց անունները: Նրանց թվում են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը և ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը (Նովո):