Դատավոր Աշոտ Մանուկյանը խորհրդակցական սենյակից վերառնալուց հետո որոշում կայացրեց, որ դատապարտյալ Արտակ Հակոբյանի այն բողոքը, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ ներկայացնել, մերժվեց, պատճառաբանելով, որ դատապարտյալի մեղադրանքներն իր անձի հանդեպ անդարադացի չեն և անտեղի են, քանի որ ինքն իր աշխատանքը կյատարել է ճիշտ՝ ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի պահանջներից:

Այս մասին հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը Արթիկ ՔԿՀ-ից:

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր պետք է տեղի ունենար Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի վաղաժամկետ ազատման վերաբերյալ բողոքի դատական նիստը, դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ: Սակայն ՔԿՀ-ի պետը տեսնելով լրագրողներին հայտնել էր, որ նրանք իրավունք չունեն մասնակցելու դատապարտյալի դատական նիստին, իսկ դատապարտյալ Արտակ Հակոբյանն էլ ածելիով փորձել էր ինքնավնասում կատարել:

Դատապարտյալի այն միջնորդությունը, որ պետք է իր դատական նիստը կայանա
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրիի նստավայրում, բավարարվեց և դատը տեղափոխվեց փետրվարի 7-ին:

Հիշեցնենք, որ դատապարտյալ Արտակ Հակոբյանը միջնորդություն էր ներկայացրել, որ նախագահող դատավոր Աշոտ Մանուկյանը հանդիսանում է հանցախմբի անդամ և պատվեր է կատարում, ինչի պատճառով էլ դատապարտյալին ազատություն չի տրվում: