«Հետքը» գրում է. «Օֆշորային սկանդալի առանցքային դերակատար «Ամերիաբանկը» պատմության վերջնակետն է դնում:

Կիպրոսում, այսինքն՝ օֆշորում գրանցված այս բանկի ղեկավարներն այդպես էլ որեւէ ձեւով չարձագաքնեցին մեր հրապարակումներին: Փոփոխություններ տեղի չունեցան բանկի անմիջական ղեկավարության կազմում, եթե, իհարկե, չհաշվենք, որ 2013թ. նոյեմբերի 27-ից Ռուբեն Վարդանյանն այլեւս «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի նախագահը չէ (Բանկի հիմնադրման օրվանից նա էր նախագահը): Ռ. Վարդանյանին փոխարինել է Անդրեյ Մկրտչյանը: Վերջինս միաժամանակ «Ամերիա» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրենն է (տես նաեւ՝ Օֆշորային պատմության բացահայտման բանալիները):

«Ամերիաբանկը» շարունակում է իրացնել Փայլակ Հայրապետյանի՝ շուկայական արժեքով մոտ 30 միլիոն դոլար գնահատված գույքը եւ փորձում մինչեւ Աշոտ Սուքիասյանի դատավարությունը ավարտել գործարքները, որպեսզի «վերադարձ» չլինի «ելման» կետին: Այս գույքի վաճառքի համար աճուրդի հայտարարություն չի տրվում: Բանկը դրա իրավունքն ունի, բայց ամեն ինչ հասկանալի է դառնում, երբ պարզում ես, թե ովքեր են դարձել Փայլակ Հայրապետյանի՝ բանկում գրավադրված գույքի սեփականատերեր: Ընդ որում, այդ բոլոր գործարքները գերգաղտնի են պահվում: Ներկայացնենք դրանցից երկուսը, որոնց մասին կարողացել ենք ուշագրավ տեղեկություններ պարզել»:

Լուսանկարում` Անդրեյ Մկրտչյանը և Փայլակ Հայրապետյանը

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում