Քիչ առաջ YerevanNews.am-ի լրագրողը  «Կարաս» թոնրատների ցանցերից մեկում թան է պատվիրել և արդյունքում նրան մատուցել են «Աշտարակ կաթ» ընկերության  ժամկետանց մի թան:

 Ինչպես երևում է պիտակի վրա գրված ժամանակացույցից, թանն արտադրվել է 03.01.2014թ և պիտանի է օգտագործման մինչև 25.01.2014թ:

Ստացվում է, որ 13 օր ժամկետանց կաթնամթերքը կարող են մատուցել հաճախորդին, իսկ թե ով է դրա իրական մեղավորը՝ կաթնամթերք արտադրողը, թե այն վաճառողը, թողնում ենք Ձեր դատին:

Ստորև կարող եք դիտել լուսանկարները