Այսօր կառավարության նիստից հետո, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շուրջ ստեղծված աղմուկին և կառավարության կողմից հատկացված 71 մլն դրամին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ YerevanNews.am-ն անդրադարձել էր այս խնդրին, և հոդվածում հայտնել էր, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը մեծ վարկեր ունի և շենքը գտնվում է գրավի տակ: 

«Այո, թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ուներ որոշակի պարտքեր, տհաճությամբ եմ կարդում բոլոր մեկնաբանությունները, որովհետև իրականում հանգուցյալ ռեկտորի հետ կապված մի մասը տեղին, մյուս մասը՝ անտեղի, չեն տեղավորվում հայկական մենթալիտետի շրջանակներում» ,-իր խոսքում ասաց Արմեն Աշոտյանը:

Նախարարը նշեց, որ թատերականի շենքը գրավադրված չէ և չէր էլ կարող լինել:

 Նրա խոսքերով՝ թատերականը և մի շարք այլ բուհեր կարող են ունենալ վարկային գծեր՝ իրենց սեփական միջոցներով:

Անդրադառնալով կառավցարության կողից հատկացրած գումարին նա նշեց.

«Առաջին դեպքը չէ, որ մենք օգնում ենք թատերականին, կառավարությունը 2 անգամ օգնել է ինստիտուտին: Պարտքերի խնդիրը կախված է մասնագիտական գործունեությունն ակտիվացնելու ցանկության հետ»,- նշեց Աշոտյանը հավելելով, որ բուհերն ուզում են ավելի շատ բան անել, բայց չեն ունենում համապատասխան ֆինանսական միջոցներ: