Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, ԲՀԿ համագումարն ավարտվեց: ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ համագումարը անցել է մեկ նիստով, ինչից հետո ԲՀԿ անդամները պատասխանեցին լրագրողների հարցերին և ներկայացրեցին ԲՀԿ –ի հայտարարությունն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը:

Ներկայացնում ենք ելույթից մի հատված:

«Կուզեի մի քանի խոսք ասել անձամբ իմ մասին: Ես իմ կյանքում հասել եմ մեծ հաջողությունների: Սկսել եմ զրոյից, միայնակ դժվար ճանապարհ եմ անցել: Ես երբեք աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին, չեմ ձգտել պաշտոնների: Ես կարող էի ապրել անհոգ՝ միայն իմ ու իմ ընտանիքի համար: Բայց ես ընտրեցի ավելի բարդ, բայց և ավելի ազնիվ ճանապարհը:

Սա իմ գիտակցված ընտրությունն էր: Եվ ես չեմ անելու երբեք մի քայլ, որից կամաչեմ ես, որից կամաչեն իմ ընկերներն ու թիմակիցները:
Իսկ երբ կգա այն օրը, երբ ես կտեսնեմ, որ երկրում կատարվել են ահրաժեշտ ու ամենակարևոր փոփոխությունները, ես մեծ սիրով կհեռանամ քաղաքականությունից: Կզբաղվեմ այլ գործով, կզբաղվեմ սպորտի ոլորտով, բարեգործական ծրագրերով և օգտակար կլինեմ իմ ժողովրդին»,-ասել է Գագիկ Ծառուկյանը: