ԲՀԿ վարչության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ԲՀԿ խմբակցությանքարտուղար Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը: Լրագրողների հարցերը հիմնականում վերաբերում էին կուտակային կենսաթոշակային համակարգտին, կառավարությանն անվստահություն հայտնելուն, ինչպես նաև՝ իրենց վերջնական դիրքորոշմանը՝ ընդդիմություն, թե այլընտրանք:

Վերջին հարցին Օսկանյանն այդպես էլ ուղիղ և վերջնական պատասխան չտվեց, միայն նշեց,«ԲՀԿ-ն իր գործունեությամբ արդեն թելադրում է թե ինքը ինչ դիրքորոշում է դրել: Երկրի առջև խնդիրներ կան և կուսակցությունն իրեն կկորցնի, եթե այդ հարցերը չբարձրացվեն: Այլընտանքի միջոցով պետք է հասնենք մեր ցանկացածին», - նշեց նա:

Անդրադառնալով կառավարությանն անստահություն հայտնելուն, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այդ հարցերը քննարկվում են. «Կառավարությանն անվստահություն հայտնելու գործում ոչ մի տարաձայնություն չկա, մենք աշխատում ենք համատեղ տեքստի վրա, պետք է որոշվի թե երբ դա անել, հետագա փակագծերը չեմ ուզում բացել», - նշեց նա:

Վարդան Օսկանյանն էլ, վստահ է, որ չորս ոչ իշխանական ուժերի աշխատանքը ժողովրդի հետ միասին իր արդյունքներն է տալու:
«Այն ինչ ասվում է, սոսկ քննադատություններ չեն», - եզրափակեց նա: