Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին:

Անդրադառնաով վաղը կազմակերպած հանրահավաքին ԲՀԿ-ի մասնակցությանը, նա նշեց, որ դա ՀԱԿ-ի նախաձեռնած հանրահավաքն է և կուսակցությա ներսում չի քննարկվել, թե իրենք կմասնակցեն, թե ոչ: Անդրադառնալով կոնկրետ իրեն, Զոհրաբյանը նշեց, որ ինքն անձամբ այնտեղ է լինելու:

Պատգամավորն անդրադարձավ նաև Ժառանգության խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի այն դիտարկմանը, թե բոլորը մեղավոր են մարտի մեկի դեպքերի քաղաքական կոծկման համար:

«Մերկապարանոց հայտարարություններ հնչեցնելով չի: Բա եկեք ստեղծենք հանձնաժողով, քննարկենք, այդ թվում նաև Ալեքսանդր Արզումանյանի մտահոգությունները, հնչեցնենք հարցեր, ի՞նչ զենքերից են կրակվել, մեզ համար տաբու հարցեր չկան, մենք ազատ ենք ցանկացած հարցեր քննարկելու համար», - նշեց նա:

Իսկ արդեն անդրադառնալով Գալուստ Սահակյանի տեսակետները մեկնաբանելուն, նա նշեց.

«Ցանկացած ասված խոսքի մեկնաբանելը որևէ քաղաքական ուժի համար հաճելի չէ: Ազատեք ինձ Գալուստ Սահակյանի և ուրիշների խոսքերը մեկնաբանելու գերագույն հաճույքից»: