«Կոմսոմոլսկայա պրավդան» ներկայացրել է «Եվրամայդանի» առաջնորդների  տները: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Համաձայն ուկրաինական լրատվամիջոցների՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ընտանիքն առանձնատների հավաքածու ունի։..

Նրա դղյակի մակերեսը 450 քմ է։ Բացի այդ, Տիմոշենկոն Դնեպրի ափին սեփական լողափն ունի, դրանից ոչ հեռու՝ պարսպապատ հիանալի դղյակում բնակվում է նրա դուստրը՝ Եվգենիան։

Դնեպրոպետրովսկի կենտրոնական մասում բնակվում է Տիմոշենկոյի ընտանիքը՝ մայրը քրոջ հետ։ Մյուս առանձնատանը բնակվում է Տիմոշենկոյի զարմուհին։

 «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյին բնակվում է Կիևի կենտրոնում՝ հին 6-հարկանի շինությունում գտնվող 225 քմ-անոց բնակարանում։

Անցյալ աշնանը «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդի տուն գնացած լրագրողը պատմել էր, որ հայտնի բռնցքամարտիկի բնակարանում 4 լոգարան կա, 6 սենյակ, իսկ երկու հյուրասենյակներից մեկում գրադարանն է՝ թափանցիկ հատակով։

Սակայն ուկրաինացի բլոգերները պնդում են, որ այդ շքեղ բնակարանը չեմպիոնի միակ ունեցվածքը չէ։ Նրանց հայտարարությունների համաձայն՝ նա ևս 5 բնակարան ունի։ Նաև պնդում են, որ քաղաքական գործչի հիմնական նստավայրը Համբուրգում է, և իրենից ներկայացնում է մեծ 4-հարկանի շինություն։

Իսկ ահա Ուկրաինացի քաղաքական գործիչ, գործարար Պյոտր Պորոշենկոն բնակվում է «Սպիտակ տանը»։ Պորոշենկոյի դղյակի մոտ կա ավելի փոքր տուն։ Եվս մի շինություն է կառուցված հյուրերի համար։ Բացի այդ, դղյակի տարածքում կա բաղնիք, զրուցարան, ծառուղի։

Փետրվարին Forbes-ը նրա ունեցվածքը գնահատել էր 1.8 մլրդ դոլար։ Նա զբաղեցնում է 5-րդ տեղն ուկրաինացի մեծահարուստների շարքում։

Ահա այսպես են ապրում «Եվրամայդանի» առաջնորդները։