Forbes-ը գնահատել է հայ գործարարների կարողությունը և ըստ դրա` առաջին տեղում է ամերիկահայ գործարար Քըրք Քրքորյանը` 4.5 միլիարդ դոլարով: Նրա կարողությունը մեկ տարում ավելացել է 1.2 միլիարդ դոլարով: 

Երկրորդ ամենահարուստ հայը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանն է` 4.3 մլրդ դոլար կարողությամբ: Նրան հետևում է «Ռոսգոստրախ»ի սեփականատեր Դանիլ Խաչատուրովը` 2.6 մլրդ դոլար:

Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը աշխարհի 4-րդ ամենահարուստ հայն է` 1.9 մլրդ դոլար: Իսկ հնգյակը փակում են Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները` մեկական միլիարդ դոլար կարողությամբ: