Այն որ պատմամշակութային շինության տարածքում այլ բան կառուցելն անթույլատրելի է, դա անհերքելի է: Մենք հիմա քննարկում ենք մի բան, որը կարծես քնննարկման ենթակա էլ չէ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Գառնու տաճարում կառուցվելիք սրճարանին, այս մասին նշեց հրապարակախոս Կարիննե Հակոբյանը: 

«Պետությունը ծառայում է բիզնեսին, ոչ թե հակառակը: Բոլոր մշակութային հուշարձանները պետք է հսկվեն Մշակույթի նախարարության կողմից գոնե տեսականորեն, եթե չեն հսկվում, ուրեմն բացթողում է: Ուրեմն ո՞րն է Մշակույթի նախարարության դերը», - նշեց նա, հավելելով, որ անհարմար է ասել, թե այդ գումարները կուղղվեն տաճարի պահպանմանը:
Հրապարակախոսի խոսքերով, Մշակույթի նախարարության դերը պետք է լինի պատմական հուշարձանների պահպանումը:

«Նա չպետք է բիզնես շահ ունենա, պետք է նրա լիազորությունները լայնացնենք», - նշեց նա: