«Իրավունքը» գրում է. «Մեկ-երկու ամիս առաջ շրջանառության մեջ հայտնվեցին խոսակցություններ, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի և կոմբինատի հիմնական սեփականատերերի միջև ֆինանսական ինչ-ինչ խնդիրների պատճառով բավականին բարդ, նույնիսկ թշնամական հարաբերություններ են առաջացել։

Ավելին, որ հիշատակված սեփականատերերը ձգտում են ամեն կերպ ազատվել Մ. Հակոբյանից։ Եվ ահա վերջին օրերին էլ, այդ լուրերը հարստացել են այն մանրամասներով, որ մինչև գարնան վերջերը պարոն Հակոբյանը պարտադրված է լինելու լքել կոմբինատի տնօրենի պաշտոնը։

Թե որքանով են վերոնշյալ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել Մաքսիմ Հակոբյանից, ով, ըստ էության, ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը՝ ասելով.

- Ի՞նչ գործ ունեք, կլքե՞մ, կթողնե՞մ, առաջ կգնա՞մ, թե՞՛ հետ կգամ։ Գործ չունեք էդպիսի բաների հետ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։