Հայ-ուկրաինական հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա և մենք այսօր ունենք բավարար կարգավորիչ շրջանակ, որը թույլ է տալիս կարգավորել հարաբերությունները: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտանը:

Վերջինս խոսելով ԱՊՀ կազմից Ուկրաինայի դուրս գալու որոշման մասին, դեսպանը ցավով նշեց, որ ԱՊՀ կազմում ընդգրկված ԱԳ նախարարներն անգամ ժամանակ չգտան քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը:

«Ցավոք, ԱՊՀ կազմում ընդգրկված արտաքին գործերի նախարարները մինչև այս պահը ժամանակ չգտան հանդիպել եւ քննարկել Ուկրաինայի իրավիճակը: Այո, Ուկրաինան հայտարարեց ԱՊՀ կազմից կազմից դուրս գալու որոշման մասին, քանի որ մի կազմակերպություն, որտեղ հավաքվել են խմել թեյ եւ սուրճ, պետք չէ որեւէ մեկին»,-իր խոսքում ասաց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտանը:

Հիշեցնենք, որ Ուկրաինան որոշում է կայացրել սկսել ԱՊՀ կազմից դուրս գալու գործընթացը եւ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանել: