Սուրիկ Խաչատրյանն իր հարցազրույցում դեպքերը ներկայացրել է իր տեսանկյունից և խեղաթյուրել փաստերը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադառնալով վերջերս Սյունիքի նախկին մարզպետի հայտարարություններին, այս մասին նշեց Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը:

Նախ փաստաբանի խոսքերով, Սուրիկ Խաչատրյանը յուրովի է ներկայացրել ավտոմեքենայի մեջ տեղի ունեցածը:

«Նա ասել է, որ բռնություն չի եղել, միայն իջեցրել են մեքենայից Ավետիքին: Տրամաբանորեն սա հակասում է, իրականում եղել է բռնություն, վիրավորել և հարվածներ են», - նշեց նա, հավելելով, որ նույնիսկ նախաքննական ցուցմունքի ժամանակ Խաչատրյանն էլ էր հաստատեր, որ հարվածներ եղել են, սակայն մեղքը Զարզանդ Նիկողոսյանի վրա էր գցել:

«Զարզանդ Նիկողոսյանն էլ նշել է, որ այո մի երկու անգամ հարվածել է, սակայն մենք հասկանում ենք, որ առանց Խաչատրյանի հրամանի, նման բան չէր կարող լիներ: Դժվար է պատկերացնել, թե ինչպես Զարզանդը կարողացավ մեքենայի առջևում նստած լիենելով հարվածել առանց Խաչատրյանի հրամանի մեքենայի ետևը նստած Բուդաղյանին», - նշեց նա:

Փաստաբանն անդրադարձավ նար Խաչատրյանի այն դիտարկումներին, թե Ավետիք Բուդաղյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, նշելով, որ դեպքերից առաջ խնջույք էր եղել և հնարավոր է, սակայն այնպես հարբած չի եղել, ինչպես նշում է Խաչատրյանը:

Անդրադառնալով արդեն նախկին մարզպետի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքերին, Ալումյանը նշեց, թե Սուրիկ Խաչատրյանը նաև հայտնել է, թե լինելով իր սենյակում գետի ձայնը և փակված լուսամուտները նրան խանգարել են լսել դեպքի ձայները: 

«Սակայն եթե նրան լսելի են եղել գետի ձայները, պետք է լսելի լիներ նաև կրակոցները: Գետը եղել է հենց այն կողմում, որտեղ որ դեպքերը: Դեպքի վայրն ավելի մոտ է ,քան գետը: Այսպես ներկայացնելով դեպքերը նա ապացուցում է, որև եղել է հենց այն կողմում, որտեղ որ դեպքերը», -նշեց նա:

Ալումյանը ևս մեկ անգամ նշեց, Սուրիկ Խաչատրյանը նախաքննության ընթացքում և հարցազրույցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածել:
«Բոլոր պարագաներում գործը գնալու է դատարան: Եթե իրենք չեն կեղծել, ապա ինչից է, որ արդեն մի քանի ամիս է, գործը չեն տանում դատարան», - նշեց նա: