«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մի քանի օր առաջ կուսակցությունից տեղի ունեցած արտահոսքի պատճառով Գագիկ Ծառուկյանը լուրջ խոսակցություն է ունեցել կուսպատասխանատուների հետ, հանձնարարել է այստեղ-այնտեղ ավել-պակաս չխոսել։

Երեկ ԲՀԿ-ականները համավոր հարսներ էին դարձել, շրթունքները կամոյաբար այնպես էին սեղմում, որ թվում էր, թե Ծառուկյանը տեսնում է դա։

Վահան Բաբայանը շողշողացող աչքերով ըմբոշխնում էր իրեն փոխանցած մեր ինֆորմացիան, ժպտում ու կամացուկ շշնջում. «Չեմ խոսելու»։ Նույնքան կամացուկ մենք իրեն հարցնում էինք. Ճի՞շտ է, որ Ծառուկյանն ասել է՝ չխոսեք։ Նույնը պատասխանում էր Ստեփան Մարգարյանը. «Չէ, չէ, մի հարցրեք, չեմ խոսելու, ես հիմա խոսելու բան չունեմ»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում