2011թվականին հայ քաղկեդոնական եկեղեցիների վրացական ճանաչելու Թուրքիայի կատարած քայլի մասին YerevanNews.am-ը խոսեց վրացագետ Արկադի Ակոպովի հետ: Մեր այն հարցին, արդյոք հայ քաղկեդոնական եկեղեցիների վրացական ճանաչելը թուրք-վրացական հարաբերությունների բարելավման համար նախապայման է, և թե որոնք են այդ նախապայմանները, վրացագետը պատասխանեց, որ թուրք-վրացական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և տայքյան եկեղեցիների շուրջ ընթացող գործընթացները վկայում են թուրք-վրացական սերտ հարաբերությունների մասին: Վրաստանի տարածքում 4 մզկիթ կառուցելու փոխարեն թուրքերը պարտավորվել են ռեստավրացիայի ենթարկել Տայքի հայկական եկեղեցիները, որը շարունակական բնույթ է կրում: Վերջերս ավարտվեց Իշխանի եկեղեցու ռեստավրացիայի առաջին փուլը, իսկ 2014թ. ապրիլի 7-ին մեկնարկեց Օշկվանքի ռեստավրացիայի գործընթացը:
Այն հարցին, թե արդյոք այդ երևույթը ունի հայ-վրացական հարաբերությունների վատթարացման նպատակ, փորձագետը պատասխանեց, որ թերևս ոչ. դա փոխշահավետ համագործակցություն է պետական մակարդակով Վրաստանի և Թուրքիայի միջև: Նույնիսկ թուրք բնակչությունն է անտեղյակ դրանց հայկական լինելու մասին: 17-րդ դարից կեսերից սկսած`Տայքի ազգաբնակչության զանգվածային մահմեդականացումից հետո, այդ եկեղեցիները չեն գործել:
Օշկվանքը և Իշխանը մտած են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության հուշարձանների ցանկում: 

Վրաց-թուրքական սերտ հարաբերությունների ներքո վտանգի տակ են դրվում հայ մշակութային կոթողները...

Հեղինակ` Սուսաննա Խլղաթյան