Խորհրդարանի նախագահի ընտրություններին մասնակցում է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ԲՀԿ-ն ազատ է քվեարկության հարցում:

«Յուրաքանրչյուր պատգամավոր իր խղճի, ցանկության շրջանակներում կատարում է քվեարկություն: Ես քվեարկել եմ խղճիս շրջանակներում և կարծում եմ բոլորի համար պարզ է, թե ինչպես»,- ասաց Ուրիխանյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին ասաց. «ԲՀԿ խմբակցությունից ովքեր կցանկանան, կմասնակցեն ընտրությանը, ովքեր չեն ցանկանա` չեն մասնակցի»:
Հարցին, թե արդյո՞ք միասին չեն քննարկել միանալ մյուս ընդդիմադիր ուժերին և չմասնակցեն ընտրություններին, նա պատասխանեց.

«Նման հարց չենք քննարկել, յուրաքանչյուր խմբակցություն կարող է իր դիրքորոշումն ունենալ, մեր դիրքորոշումն է ազատորեն մասնակցել ընտրությանը»:

Հարցին, թե արդյո՞ք Գալուստ Սահակյանի հանդուրժողականությունն ու լավ վերաբերմունքն է ԲՀԿ-ին ստիպել մասնակցել քվեարկությանը նա արձագանքեց. «Իսկ ինչու՞ եք որոշել, որ ես կամ մեկ ուրիշը քվեարկել ենք Գալուստ Սահակյանի օգտին, որևէ ցուցում չի եղել պատգամավորներին»: