Ընտրությունը տեղի է ունեցել արդարացի և ճիշտ, ընտրել եմ Գալուստ Սահակյանին: Այս մասին YerevanNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ): 

Հարցին, թե ինչո՞վ է այմանավորված իր ընտրությունը, նա պատասխանեց. «Գտնում եմ, որ նա է ամենալավ թեկնածուն»:

Հարցին, թե արդյո՞ք չէր ցանկանա, որ ԱԺ նախագահը լինի ընդդիմադիր, նա պատասխանեց. «Կուզենայի, որ ինքը լիներ, ես կոնկրետ ձայնս տվել եմ Գալուստին»:

Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Գալուստ Սահակյանն ավելի լավ կաշխատի որպես ԱԺ նախագահ, նա պատասխանեց. «Ամեն նոր ղեկավարից պետք է սպասել դեպի ավելի լավ քայլեր»:

Նա չցանկացավ նշել Հովիկ Աբրահամյանի և Գալուստ Սահակյանի միջև տարբերությունը:

«Հովիկ Աբրահամյանը Հովիկ Աբրահամյան է, Գալուստը` Գալուստ: Կաշխատի կտեսնենք, ամեն դեպքում նա երկար ժամանակ ղեկավարել է ՀՀԿ խմբակցությունը և մեծ փորձ ունի»: